Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012

7 առասպել հիվանդ թիկունքի մասին

7 առասպել հիվանդ թիկունքի մասին

Իրականում, այս թեմայով  առասպելներն ու մոլորություններն առավել շատ են: Սակայն եթե այս հոդվածի օգնությամբ ազատվեք գոնե  7 առասպելներից, ապա անգնահատելի օգնություն կցուցաբերեք սեփական թիկունքին:

 

1. Որպեսզի թիկունքը չցավի, հարկ է ուղիղ նստել

Իրոք,  կուզիկությունը, կորացած թիկունքն այնքան հաճելի չեն: Սակայն նստել այնպես, կարծես «փայտ եք կուլ տվել» նույնպես չարժե: Այդ դեպքում թիկունքի մկանները գերլարվում են և, արդյունքում, ստանում ենք այն, ինչի դեմ փորձում ենք պայքարել, այսինքն թիկունքի ցավերից:Եթե օրվա ընթացքում ստիպված եք երկար նստել, ապա պարբերաբար աթոռի հետ միասին շարժվեք առաջ ու ետ, երբեմբն ձգվեք: Իսկ ավելի լավ կլինի, եթե փաստաթղթեր կարդալիս կամ հեռախոսով խոսելիս ոչ թե նստեք, այլ կանգնեք:


2. Ծանրություններ բարձրացնելը վնասում է թիկունքին

Իրականում կարևոր չէ, թե ինչ եք բարձրացնում, այլ ինչպես եք դա անում: Հասկանալի է, որ ուժերից վեր ծանրություն բարձրացնել պետք չէ: Այդ դեպքում կորացնում եք ոչ թե թիկունքը, այլ ոտքերը: Ծանրությունը հարկ է պահել իրանին մոտ, այլ ոչ թե ձգված ձեռքերի, նաև խուսափել ձեռքերով ծանրությունն այս ու այն կողմ պտտելուց (երբ ոտքերն անշարժ են, իսկ մենք պտտում ենք իրանի միայն վերին մասը): Մի փորձեք ինչ-որ բան բարձրացնել գետնից, հատկապես, եթե նստած դիրքում եք, թեկուզ մատիտ եք վերցնելու: Այն կարող է թիկունքի մկաններին վնասել:


3. Թիկունքի ցավերի դեպքում հարկ է պառկել

Դա ճիշտ է, սակայն սուր ցավի դեպքում միայն, որն առաջացել է գերլարվածության կամ վնասվածքի արդյունքում:: Եվ, նույնիսկ այդ դեպքում չարժե երկար ժամանակ մնալ հորիզոնական դիրքում, անկողնային ռեժիմից 1-2 օր հետո ձեզ ավելի լավ կզգաք:


4. Թիկունքի ցավերի պատճառը կարող են լինել միայն վնասվածքները

Միշտ չէ, որ թիկունքի ցավերի պատճառը ողնաշարի հետ կապված վնասվածքներն են: Ամենից հաճախ ցավում են մկանները: Ի դեպ, մկանային  կմախքն էլ հենց ուժ ու դիմացկունություն է հաղորդում թիկունքին: Բացի այդ, մկանները կարող են ցավել թունավորման դեպքում: Գրիպի ժամանակ մկանային թուլությունը կամ դրանց կոտրտվածությունը դրա վառ ապացույցն են: Դեպի թիկունք գնացող ցավի պատճառ կարող են լինել նաև երիկամների, ենթաստամոքսային գեղձի  հիվանդությունները, նաև մենստրուացիան: Նյարդերի ախտահարումը, միջողնային սկավառակներում դիստրոֆիկ  գործընթացները (օստեոխոնդրոզ), նույնիսկ, հոգեկան ուժեղ ապրումները կարող են ցավային համախտանիշի պատճառ հանդիսանալ:


5. Նիհար մարդկանց թիկունքը չի ցավում

Նիհարությունը նիհարությունից տարբերվում է:  Մի բան է մկանուտ մարզիկ-վազորդը, մեկ այլ բան` անորեքսիայով տառապող կիսաթափանցիկ մոդելը: Սննդակարգերի պատճառով նիհարող ոսկրերը նույնպես կորցնում են քաշը, նաև ամրությունը, ինչի հետևանքով մկաններն այլևս իր վիճակի չեն լինում պահել ողնաշարն ու հոդերը: Արդյունքում` ամենաանսպասելի հատվածներում ճաքեր ու կոտրվածքներ ստանալու ռիսկն է բարձրանում: Սակայն մեկ այլ ծայրահեղությունը ևս` ավելորդ քաշը թիկունքի համար պակաս փորձություն չէ:


6. Թիկունքի ցավերի դեպքում ֆիզիկական վարժությունները ցուցված չեն

Ամենատարածված առասպելներից մեկն է: Բուժական ֆիզկուլտուրան, հատկապես, լողը բարերար ազդեցություն են թողնում թիկունքի մկանների վրա:  Ֆիզիկական պարբերաբար կատարվող վարժությունները, որոնք հատուկ ընտրում է բժիշկը, օգնում են ոչ միայն թիկունքի ցավերին (իհարկե, սրացումներից հետո), այլ կանխարգելում են ռեցիդիվները: Հիվանդ թիկունքի հիմնական թշնամին հիպոդինամիան է: Ակտիվ կենսակերպ վարող, սպորտով զբաղվող մարդիկ բոլորից քիչ են տառապում այս ցավերից:


7. Թիկունքի համար կոշտ ներքնակն ավելի լավ է, քան փափուկը

Այս կարծիքը միանշանակ չէ, մարդիկ տարբեր են: Բոլորին անխտիր հանձնարարել քնել կոշտ ներքնակների վրա այնքան էլ ճիշտ չէ: Իսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրերլ: Նրանք հետազոտության մասնակիցներին խնդրել են իրենց ներքնակի կոշտությունը գնահատել 10 բալանոց սանդղակով (որտեղ 10-ը փափուկ ներքնակն է, իսկ 1-ը բետոնե հատակը), հետո ուսումնասիրել են նրանց վիճակը: Այսպես, ամենաառողջ թիկունք ունեցել են այն իսպանացիները, ովքեր քնել են միջին կոշտության ներքնակի վրա (5,6 միավոր): Իսկ նրանք, ովքեր քնել են կոշտի վրա (2,3 միավոր) բազմաթիվ խնդիրներ են ունեցել: Ընդ որում թիկունքի հետ կապված տհաճություններն սկսվել են ոչ թե ներքնակը գնելուց առաջ, այլ դրանից հետո:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. obozrevatel.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Պատմության էջերից
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը...

Իրադարձություններ Հայաստանում
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օգոստոս ամսվա ընթացքում աշխատանքային այցով ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր մարզերի բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, բուժաշխատողներին հուզող...

Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Դեղագործական շուկա
Համագործակցության խոստումնալից սկիզբ
Համագործակցության խոստումնալից սկիզբ

Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել...

Այց առողջարանային ճամբար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար...

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում
Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական  անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով...

Ներզատաբանություն
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա...

Վարակաբանություն
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները:  Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած...

Վիտամիններ և միներալներ
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ցավակցական
Ցավակցական

Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է   Մոսկվայի  Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Պատմության էջերից
MIS. առաքելություն և նպատակ

Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված  MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց...

Ստոմատոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դերենիկ Դումանյան ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ...

Գիտական խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարին կից

Դերենիկ Դումանյանի հրամանով դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ:  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում
Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում

Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ...

Առողջ ապրելակերպի հիմունքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ